Մրցույթին կարող են մասնակցել համալսարանների բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ/STEM) ուղղվածությամբ ֆակուլտետների բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներից կազմված թիմերը։ Յուրաքանչյուր թիմ կարող է ունենալ առավելագույնը 5 ուսանող, որոնք կմրցեն առաջադրված խնդիրներին լավագույն տեխնոլոգիական լուծումներ առաջարկելու համար:
Հաղթող ճանաչված 3 թիմեր կստանան դրամական պարգևներ:
Հաքաթոնին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ապրիլի 26-ը լրացնել առցանց հայտադիմումը հետևյալ հղմամբ:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ֆինանսավորմամբ:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը (ՀՀ ԲՏԱՆ) Հայաստանի կառավարության կենտրոնական գործադիր մարմին է, որը հիմնադրվել է 2021 թվականին՝ երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների, տիեզերական արդյունաբերության և այլ բարձր տեխնոլոգիական ոլորտների զարգացումը համակարգելու և խթանելու նպատակով։ Այն ղեկավարում է Հայաստանի թվային տրանսֆորմացիայի ռազմավարությունը և հանդիսանում է տեխնոլոգիական նորարարությունների ու ստարտափ էկոհամակարգի հիմնական պետական հովանավորը։