Երևանի Սուրբ Աննա եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված եղբայրների առողջական խնդիրների պայմաններում նրանք չպետք է գտնվեն անազատության մեջ, ասվել է:
«Երեխաների առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթերը ներկայացված են վարույթն իրականացնող մարմնին: Ներկայացված է միջնորդություն, որպեսզի անհապաղ ազատ արձակվեն, որովհետև բժշկական փաստաթղթերով արձանագրված ախտորոշված հիվանդությունների առկայության պայմաններում գտնում ենք, որ մեկ րոպե երեխաները չպետք է մնան անազատության մեջ»,- ասվել է՝ հավելելով, որ այդ խնդիրներն անհամատեղելի են անազատության հետ:
Նշվել է նաև, որ տղաներն իրենց վերագրված կասկածանքը չեն ընդունում, հայտարարել են, որ որևէ քաղաքական ուժի հետ առնչություն չունեն, ինչպես ամեն կիրակի, այնպես էլ մարտի 29-ին մասնակցել էին պատարագի:
Եկեղեցու բակից 3 անձի էր ձերբակալվել: Նշվել է, որ երրորդ քաղաքացին նրանց հետ որևէ կապ չունի:
Նշվել է, որ եղբայրներից մեկի համար գիշերը շտապօգնություն են կանչել։ Նրանք 18 տարեկան են, սովորում են ավագ դպրոցում։
Սուրբ Աննա եկեղեցու բակից մարտի 29-ին 3 քաղաքացու ձերբակալվել էր պատարագի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և քաղաքացիներից մեկի միջև տեղի ունեցած բախումից ժամեր անց։ Ըստ տեսանյութերի՝ պատարագի ընթացքում քաղաքացին Փաշինյանին ասել էր, որ «ինքն ուզում է մեջտեղում կանգնել», ինչից հետո քաշքշոց էր սկսվել։ «Տենց չնայես ինձ»,- իր դժգոհությունը հայտնելով՝ քաղաքացին ասել էր Փաշինյանին: Միջադեպի առթիվ քրեական վարույթ է սկսվել։