«Մարմինս փշաքաղվեց», «ծնող կոչվելու իրավունք չունեն»․ քաղաքացիները՝ երեխայի սպանության մասին

«Մարմինս փշաքաղվեց», «ծնող կոչվելու իրավունք չունեն»․ քաղաքացիները՝ երեխայի սպանության մասին

Մարտի 16-ին Արարատի մարզից «կլինիկական մահ» ախտորոշմամբ «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մանկահասակ տղա երեխա․ հայ հասարակության քննարկման և ուշադրության առանցքում դեռ նախորդ շաբաթվանից շարունակում էր մնալ հենց այս դեպքը։

Երեխային, ըստ իրավապահների նախնական վարկածի, ծեծել էր խորթ մայրը։ Նա 2 ամսով կալանավորվել էր։ ՆԳ նախարարի տեղեկացմամբ՝ գործում որպես մեղադրյալ ներգրավվել է նաև երեխայի հայրը։ Ի պատասխան հարցին՝ նախարարը նշել է ընտանիքի մյուս անդամներին ևս մեղադրանք առաջադրելու հնարավորությունը։

Ամբողջ ընթացքում երեխան գտնվել է վերակենդանացման բաժանմունքում։ Ի սկզբանե՝ բժիշկները երեխայի վիճակը գնահատել էին ծայրահեղ ծանր և պայքարել նրա կյանքի համար։ Մարտի 21-ին երեխան մահացել էր։

Այս դեպքի մասին հարցում է անցկացրել Երևանում՝ հասկանալու համար, արդյոք քաղաքացիները դեպքը բռնությո՞ւն են համարում, ո՞ւմ են մեղադրում և նման դեպքերը նվազեցնելու համար ի՞նչ օրենսդրական փոփոխությունների կարիք են տեսնում։

Առանց բացառության՝ հարցված բոլոր քաղաքացիները դեպքը բռություն են համարել։ Նրանցից ոմանք կատարվածի համար բացառապես մեղադրել են ընտանիքին, մասնավորապես՝ ծնողներին և խորթ մորը։

«Ծնողներն են մեղավոր, բայց այլ ավելի շատ՝ հայրը, որ տեր չի կանգնել իր զավակին»,- այսպես է ասել քաղաքացիներից մեկը։

Որոշ քաղաքացիներ էլ կատարվածի համար մեղադրել են պատկան մարմիններին՝ սոցիալական ծառայություններին, համայնքային պատասխանատուներին և ոստիկանությանը։

«Համայնքում բոլորն իմանում են, որ կա նման ընտանիք, իսկ եթե նման խնդիր կա, ուրեմն պետք է համայնքի ղեկավարը կամ համապատասխան մարմինները կարողանան ժամանակին ցուցաբերել անհրաժեշտ օգնություն, որպեսզի գործը դրան չհասնի»,- ասել է քաղաքացին։

Ոմանք էլ կատարվածի համար մեղադրում են հասարակությանը՝ անտարբերության ու տիրող բարքուվարքի համար։

«Սա մեր հասարակության դաստիարակության արդյուքն է»,- ասել է մեկ այլ

Արարատի մարզ

Արարատի մարզը Հայաստանի կենտրոնական հարավում գտնվող վարչական միավոր է, որն իր անունը ստացել է Արարատ սրբազան լեռան պատվին։ Պատմականորեն տարածքը եղել է Հայաստանի հնագույն նահանգների՝ Այրարատի և Վասպուրականի մաս, իսկ մարզի տարածքում են գտնվում խոշոր պատմամշակութային հուշարձաններ, ինչպիսիք են Խոր Վիրապ վանքը և Արարատի հին մայրաքաղաք Արտաշատի ավերակները։

Արաբկիր

Արաբկիրը Երևանի պատմական թաղամասերից է, որը հիմնադրվել է 1920-ական թվականներին՝ հիմնականում Արևմտյան Հայաստանի Արաբկիր գավառից գաղթած հայերի կողմից։ Այն կառուցապատվել է կանոնավոր հատակագծով և դարձել քաղաքի արդյունաբերական ու մշակութային կենտրոններից մեկը, իսկ այսօր հայտնի է իր կանաչ գոտիներով և բազմահարկ բնակելի զանգվածներով։

Երևան

Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է և պատմական մշակութային կենտրոն։ Հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին՝ Երեբունի ամրոցի հիմքի վրա, ինչը այն դարձնում է աշխարհի հնագույն քաղաքներից մեկը։ Այսօր Երևանը հայ ժողովրդի ոգու խորհրդանիշն է՝ համադրելով հնագույն հուշարձանները, խորհրդային ժառանգությունը և ժամանակակից քաղաքաշինությունը։