Շվեդիայում լիցենզիայից զրկված հայ բժիշկը շարունակում է աշխատել Կիպրոսում

Շվեդիայում լիցենզիայից զրկված հայ բժիշկը շարունակում է աշխատել Կիպրոսում

Լուրջ խախտումների պատճառով բժշկական լիցենզիայից զրկված բժիշկները կարող են հեշտությամբ տեղափոխվել այլ երկրներ և շարունակել բուժել՝ թե՛ Եվրոպայում, թե՛ դրա սահմաններից դուրս։ Դա հնարավոր է նախազգուշացնող անարդյունավետ համակարգերի, պետական մարմինների անտարբերության և պատասխանատվության բացակայության պատճառով։

Մի շարք գործընկերների հետ ամիսներ շարունակ պետական ռեգիստրները և պաշտոնական հարցումներ ուղարկել ազգային մարմիններին՝ լիցենզավորված և լիցենզիայից զրկված բժիշկների մասին տվյալներ պարզելու համար։ Լիցենզիայից զրկված, բայց այլ երկրում աշխատող 100-ից ավելի բժիշկ է հայտնաբերվել։

Հայաստանում այդպիսի պատմություններ չգտանք, քանի որ բժիշկների անհատական լիցենզավորում դեռ չկա, չկան նաև բավարար հրապարակային տվյալներ, որոնց հիման վրա կարելի կլիներ ուսումնասիրություն կատարել։ Այդ պատճառով սկսեցինք մեզ հասանելի օտարերկրյա տվյալների բազաներում փնտրել հայ բժիշկների։

Շվեդիայի առողջապահական և սոցիալական հարցերի տեսչական մարմինը 2021 թվականի դեկտեմբերին ավարտեց մի թերապևտի մասնագիտական գործունեության քննությունը Շվեդիայի հարավ-արևմուտքում գտնվող առողջապահական կենտրոնում։ Նրանց եզրակացությունները խիստ էին․ թերապևտը չունի հիմնարար գիտելիքներ բժշկության մի շարք կարևոր ոլորտներում, բավարար բժշկական հետազոտություններ չի իրականացրել և մտածված կամ անփութությամբ խախտել է բուժառուների անվտանգության համար էական նշանակություն ունեցող կանոնակարգը։

Ուսումնասիրել են այդ թերապևտի գործի շվեդական փաստաթղթերը, որտեղ մանրամասն նկարագրված է, թե ինչպես է նա 14 բուժառուների բուժման ընթացքում ոչ պատշաճ նշանակումներ արել, մտածված կամ անփութությամբ կատարել գործողություններ, որոնք առաջացրել են բարդություններ, 1 դեպքում էլ՝ մահ։14 բուժառուների վերաբերյալ գործերից առանձնացրել ենք 3-ը․

1-ին գործ

2018 թվականի սեպտեմբերին 72-ամյա բուժառուն դիմել է մասնավոր կլինիկա՝ ուսի

Եվրոպա

«Եվրոպա» տերմինը աշխարհագրական և պատմամշակութային տարածաշրջան է, որը ներառում է Արևմտյան Եվրասիայի մի մասը։ Այն հարուստ պատմություն ունի՝ սկսած հին հունական և հռոմեական քաղաքակրթություններից, որոնք հիմք դրեցին արևմտյան մշակույթի, փիլիսոփայության և քաղաքական համակարգերի համար։ Ներկայումս այն բազմաթիվ անկախ պետությունների միություն է՝ իրենց բազմազան լեզուներով, ավանդույթներով և ժառանգությամբ։

Հայաստան

Հայաստանը աշխարհի հնագույն պետություններից մեկն է՝ ունենալով ավելի քան 3500 տարվա պետականության պատմություն և հարուստ մշակութային ժառանգություն։ Այն հայտնի է իր պատմական հուշարձաններով, ինչպիսիք են Էջմիածինը, Գառնիի հեթանոսական տաճարը և Գեղարդի վանքը, որոնք արտացոլում են երկրի քրիստոնեական ավանդույթների և հեթանոսական անցյալի համադրությունը։ Հայաստանը նաև համարվում է աշխարհում առաջին երկիրը, որը որպես պետական կրոն ընդունել է քրիստոնեությունը՝ 301 թվականին։

Շվեդիա

Շվեդիան պետություն է Հյուսիսային Եվրոպայում, որը հայտնի է իր հարուստ վիկինգյան պատմությամբ և միջնադարյան հզոր թագավորությամբ։ Մշակութային առումով այն ճանաչված է իր գլոբալ ազդեցություն ունեցող դիզայնի, երաժշտության և Նոբելյան մրցանակի ամենամյա հանձնարարական արարողությամբ Ստոկհոլմում։